Masterpiece տոնավաճառի՝ շվեյցարական հայտնի Boghossian ոսկերչական բրենդի ստենդից 3 մլն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ զարդեր են գողացել: Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է գործը, հաղրոդում է The Art Newspaper-ը։
Ոստիկանությունը չի կարողացել գտնել գողության ոչ մի ականատեսի կամ վկայի։ Նշվում է, որ տոնավաճառում անվտանգության շուրջօրյա համակարգ է գործում, այդ թվում՝ տեսահսկման խցիկները, հաղորդում է Daily Mail-ը։
Տոնավաճառի ներկայացուցիչը հայտնել է, որ Masterpiece-ը գործակցում է իրավապահ մարմինների հետ։ Boghossian ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից:
Masterpieceտոնավաճառում ներկայացված է եղել 153 տաղավար: Տոնավաճառն ունեցել է ավելի քան 44.000 այցելու: