7 հունվարի 2008 - 15:02 AMT
Թուրքական TRT հեռուստաալիքը սկսում է հաղորդումներ հեռարձակել հայերեն լեզվով
Թուրքական ռադիոհեռուստահեռարձակման կորպորացիան (TRT) սկսում է հաղորդումներ հեռարձակել 8 լեզուներով, ներառյալ հայերերնը: TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը մասնագետներ է հրավիրել հայերեն լեզվով հաղորդումներ թողարկելու համար: Թուրքիայի պետական նախարար Մեհմետ Այդինն արդեն կանաչ լույս է տվել նոր ծրագրին: «Ինչո՞ւ ոչ»,-հայտարարել է նա CNN Turk հեռուստաընկերությանը: Նշենք, որ TRT-ն պատրաստ է հաղորդումներ հեռարձակել նաեւ քրդերեն լեզվով: