8 հունվարի 2008 - 12:21 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել է Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ շնորհավորել է նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլիին արտահեթ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: «Ի սրտե շնորհավորում են Ձեզ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ կշարունակեք այն բարեփոխումների իրականացումը, որոնք ուղված են կայունության, ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների հաստատմանը»,- ասվում է շնորհավորական նամակում:

«Հայաստանը գտնում է, որ անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ խաղաղության պահպանումը, ինչը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության երաշխիքը: Ձեզ մաղթում եմ հաջողություն, առողջություն եւ Ձեր կողմից նախանշված նպատակների իրականացում»,- ասվում է նամակում, հաղորդում է «Գռուզիա- Online»-ը: