Ադրբեջանը կդադարեցնի տրամադրել «Յանդեքս. Տաքսիի» ու UBER-ի վարորդներին տաքսիի նշաններ, եթե ընկերությունների` ԱՊՀ տարածքում բիզնեսի միավորման արդյունքում ստեղծվելիք նոր ընկերությունը հայ ղեկավարի:
Այս մասին է haqqin.az-ին հայտարարել Բաքվի տրանսպորտային գործակալության տնօրեն Մաիս Աղաևը` մեկնաբանելով բրենդերի հայտարարությունն այն մասին, որ նորաստեղծ ընկերությունը ղեկավարելու է Տիգրան Խուդավերդյանը:
«Yandex.Տաքսին» և Uber-ը հուլիսի 14-ին որոշում են կայացրել Հայաստանում, ՌԴ-ում, Բելառուսում, Վրաստանում, Ադրբեջանում ու Ղազախստանում իրենց ծառայությունները միավորելու վերաբերյալ: Վարորդները մեկ միասնական հարթակում կմիավորվեն, ինչը թույլ կտա նրանց մեկ հավելվածում պատվերներ ստանալ ինչպես «Yandex.Տաքսիից», այնպես էլ Uber-ից: