Պորտուգալիայի Անադիա քաղաքում մեկնարկել է Մ 19 տարեկանների հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը սկրեչում Լևոն Լավչյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
Հուլիսի 19-ին Լավչյանը հանդես կգա խմբակային վազք դուրս գալով մրցաձևում:
Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում է նաև Ռոբերտ Խաչատրյանը: Նա իր մրցելույթները կսկսի հուլիսի 20-ին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հուլիսի 18-ին 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: