12 հունվարի 2008 - 15:29 AMT
Թուրքիան նորից ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը
Թուրքիայի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններում: Հարվածը կատարվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ջոկատների հնարավոր հենակետերի ուղղությամբ:
Թուրքիան մեղադրում է Իրաքի հյուսիսի առանձին լեռնային շրջաններում կենտրոնացած Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայիններին Թուրքիայի տարածք արտագրոհներ կատարելու եւ թուրք զինվորականների վրա հարձակվելու մեջ: Միայն վերջին ամիսներին քուրդ ապստամբների մի շարք հարձակումների արդյունքում տասնյակ թուրք զինվորականներ եւ խաղաղ բնակիչներ են զոհվել, գրում է ՌԲԿ-ն:
Այդ կապակցությամբ, թուրքական հրամանատարությունը որոշում է կայացրել ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում: Առաջին նման հարվածը հասցրեցին Թուրքիայի ցամաքային զորքերը դեկտեմբերի 16-ին: Դեկտեմբերի 22-ին Թուրքիան սկսեց օդային հարվածներ հասցնել քուրդ գրոհայինների ենթադրական հենակետերի ուղղությամբ` Թուրքիայի սահմանակից Հյուսիսային Իրաքում: