22 հուլիսի 2017 - 13:10 AMT
Պուտինն ու Ալիևը Սոչիում քննարկել են ԼՂ հիմնահարցը

ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների նախագահները նաև կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Պուտինն ու Ալիևը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «բարեկամական և ռազմավարական գործընկերային կապերը» կշարունակեն զարգանալ, ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում:

Ալիևի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է հուլիսի 22-ին: