17 հունվարի 2008 - 13:48 AMT
Եվրամիությունը մտադիր է շարունակել Անկարայի հետ բանակցությունները հուլիսի ավարտին
Եվրամիությունը մտադիր է շարունակել Անկարայի հետ բանակցությունները հուլիսի վերջին երկու հոդվածների շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերի գծով հանձնակատար Օլլի Ռենը Բրյուսելում: Նրա խոսքերով, այդ հոդվածները շոշափում են Թուրքիայում առկա հարկադրման համակարգն ու ազատ ապրանքաշրջանառության հարցերը: Ռենը հավելել է, որ ինքը ցանկանում է որքան կարելի է շուտ սկսել բանակցություններն Անկարայի հետ Թուրքիայի էներգետիկայի վիճակի վերաբերյալ, հաղորդում է Turkiye-ն:
Հիշեցնենք, որ բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ սառեցվել են Կիպրոսի շուրջ Թուրքիայի դիրքորոշման պատճառով: