18 հունվարի 2008 - 19:32 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահը Երեւնից վերադարձել են Բաքու
Հունվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան. Բերնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը Երեւանից վերադարձել են Բաքու: Իսկ այսօր սպասվում է նրանց հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

Բաքվի օդանավակայանում լրագրողներին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան հաղորդել է, որ քննարկումները Երեւանում կառուցողական են անցնել: Նրա խոսքերով, մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում որեւէ էական առաջխաղացման մասին խոսելը բարդ է :