Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն առաջին գնդակն է խփել սլովակական «Ժիլինայի» կազմում։
Ակումբի դուբլի ու Բրատիսլավայի «Ինտերի» հանդիպման 71-րդ րոպեին նա գրավել է մրցակցի դարպասը։
Բիչախչյանը դուրս էր եկել փոխարինման 66-րդ րոպեին։
Խաղն ավարտվել է 4-2 հաշվով՝ հօգուտ «Ժիլինայի»։
Բիչախչյանի գոլի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։