2 օգոստոսի 2017 - 11:55 AMT
Հայ երիտասարդ ըմբշամարտիկը ԱԱ-ում արծաթ է նվաճել՝ պարտվելով ադրբեջանցի մարզիկին

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում օգոստոսի 1-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Եզրափակիչ գոտեմարտում հայաստանցի 50 կգ քաշային ըմբիշ Կարեն Զուրաբյանը չի կարողացել հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահին Մուխթարովին և արծաթե մեդալ է նվաճել:

Հայ մարզիկը հնարք է կատարել, բայց, չնայած դրան, մրցավարական քննարկումների արդյունքում գոտեմարտն ավարտվել է 7:5 հաշվով՝ հօգուտ ադրբեջանցու: