
Օգոստոսի 8-ին Երևանում կայացել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Դրան ներկա են գտնվել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը:
ԱԳՆ մամուլի ծառայության հողորդմամբ, արարողությանը նախորդել է երկու երկրի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։
Օրակարգում էին, մասնավորապես, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով հիմնախնդրի կարգավորման հարցում բարեկամ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Իր հերթին, Լի Հաուիլայն ընդգծեց, որ Չինաստանը սատարում է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը։ Այս առումով անդրադարձ արվեց հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Լի Հաուիլայը կարևորեց այս տարվա մայիսին Պեկինում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այդ ծրագիրը լայն հնարավորություն է ընձեռում երկկողմ տնտեսական փոխգործակցության խթանման համար: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց Հայաստանի շահագրգռվածությունը՝ ակտիվորեն մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Այս առնչությամբ կարևորվեց Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը։