24 հունվարի 2008 - 17:47 AMT
Ադրբեջանի կողմից գերեւարված հայ զինվորականը վերադարձվելու է հայրենիք
Հունվարի 25 - ին, ժամը 13.00 -ին Իջեւան - Ղազախ սահմանահատվածում ադրբեջանական կողմը հայկական կողմին կհանձնի ՀՀ ԶՈւ զինծառայող Համբարձում Մնացականի Ասատրյանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: