26 հունվարի 2008 - 14:14 AMT
Բեյրութի պայթյունի հետեւանքով տուժածների շարքում հայեր չկան
Երեկ Բեյրութի քրիստոնյա թաղամասում պայթյունի հետեւանքով 11 մարդ զոհվել է եւ ավելի քան 30-ը վիրավորվել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթկացին Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը, զոհվածների եւ վիրավորների շարքում հայեր չկան:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, պայթյունի նպատակն էր Լիբանանի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակցի ավտոմեքենան: Լիբանանի իրավապահ մարմիններում առկա աղբյուրները հայտնում են, որ զոհվածների թվում էր նաեւ ոստիկանության սպա Վիսամ Էյդը, ով զբաղվում էր լիբանանցի քաղաքական գործիչների մահափորձերի հետաքննությամբ:

Մինչ դեռ, ըստ Շահան Կանդահարյանի, հունվարի 15-ին Բեյրութում ամերիկյան դեսպանատան մոտ պայթյունի հետեւանքով մեկ հայ վիրավորվել է եւ նյութական վնաս է հասցվել հայկական խանութին: