28 հունվարի 2008 - 15:56 AMT
Հայաստան պաշտոնական այցով ժամանելու է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը
Հունվարի 28-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը: Հունվարի 28-ին ծրագրված են Բ. Գրիզլովի հանդիպումները ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Հունվարի 29-ին ծրագրված է ՌԴ Պետդումայի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Բորիս Գրիզլովը, ով նաեւ հանդիսանում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահը, իր այցելության շրջանակներում, միջկուսակցական համագործակցության համաձայնագիր է կնքելու Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: