Հայտնի գերմանացի դիջեյ և էլեկտրոնային երաժշտության աստղ Յան Բլումքվիսթը (Jan Blomqvist) ելույթ կունենա Վրաստանում ամեն տարի կազմակերպվող Ornament fest փառատոնում, որի մաս են կազմում ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը, մնջախաղն ու տարբեր վիզուալ տարրերը:
Փառատոնը կանցնի հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում: Բլումքվիսթը կենդանի ելույթ կունենա իր խմբի հետ: Բացի հայտնի գերմանացի երաժշտից, փառատոնի շրջանակում ելույթ կունենա իտալացի սաունդ-արտիստ Riccicomoto-ն, ինչպես նաև վրացի դիջեյներ:
Յան Բլումքվիսթը գերմանացի երաժիշտ է հետաքրքիր ու բարդ ստեղծագործական ճակատագրով: Նա սկսել է ռոքից և եղել է մի քանի ռոք խմբերի անդամ, ավելի ուշ զբաղվել է էլեկտրոնային երաժշտությամբ և հայտնի է դարձել ամբողջ աշխարհում: