Վաչիկ Վարդանյանը դարձել է սեպտեմբերի 1-4-ը Իրկուտսկում կայացած մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» միջազգային մրցաշարի հաղթողը: Մրցաշարին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից:
2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվել է մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» անունը կրող առաջին միջազգային մրցաշարը:
Մեդալների 7 հավաքածուի 68 կգ քաշային կարգի ոսկին նվաճել է Հայաստանը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, որի գերազանց ելույթների պատվին հնչել է հայոց օրհներգն ու ծածանվել է եռագույնը:
Վաչիկ Վարդանյանը ամենատիտղոսակիր մարզիկներից է՝ աշխարհի չեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Մրցաշարի հաղթողներ են դարձել նաև չորս մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից և Հարավային Կորեայից: