25 սեպտեմբերի 2002 - 22:40 AMT
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 9-10-ը սպասվում է Ուկրաինայի բարձրաստիճան զինվորական պատվիրակության այցը Հայաստան` պաշտպանության նախարար Վլադիմիր Շկիտչենկոյի գլխավորությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունում, այցը տեղի կունենա ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանի հրավերով: Կողմերը կքննարկեն հայ-ուկրաինական ռազմական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: