6 սեպտեմբերի 2017 - 15:20 AMT
Միհրան Հարությունյանը խառը մարտարվեստների մարտիկ կդառնա

Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիադայի փոխչեմպիոն, ըմբիշ Միհրան Հարությունյանը կդառնա խառը մարտարվեստների մարտիկ: Այդ մասին Instagram-ում գրել է MMA մենեջեր Ռիզվան Մագոմեդովը:

«Շտապում եմ կիսվել հետաքրքիր նորությունով: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ուղի է բռնում, որը կոչվում է MMA: Ես ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում: Մենք պայմանավորվել ենք համագործակցության մասին և բոլոր ջանքերը կգործադրենք ամենաբարձր նպատակներին հասնելու համար: Սպասեք նորություևների»,-գրել է Մագոմեդովը:

Միհրան Հարությունյանն առայժմ չի մասնակցում մրցումների: Վերջերս նա վիրահատվել էր ուսի վնասվածքի պատճառով: Օգոստոսի 30-ին նա ամուսնացել է աբխազ երգչուհի և պարուհի Մակտինա Բեբիայի հետ: