Ֆրանսիական LVMH և Kering ընկերությունները, որոնց են պատկանում նորաձևության տասնյակ հայտնի բրենդեր, պայմանավորվել են հրաժարվել չափազանց նիհար կամ շատ երիտասարդ մոդելների հետ աշխատելուց:
LVMH հոլդինգը, մասնավորապես, Louis Vuitton, Christian Dior, Givenchy, Fendi և Marc Jacobs բրենդերի սեփականատերն է, իսկ Kering-ը Gucci, Bottega Veneta, Alexander McQueen և Saint Laurent բրենդերի:
Ընկերությունները կազմել են այն կանոնների ցանկը, որոնք կոչված են երաշխավորելու, որ մոդելների առողջությանն ու բարեկեցությանը ոչինչ չի սպառնում: Ըստ կանոնների, արգելվում է աշխատանքի վերցնել հագուստի 34-ից փոքր չափ կրող մոդելներից և 44-ից փոքր մոդելներից տղամարդկանց դեպքում, գրում է Lenta.ru-ն The Local-ի վրա հղումով:
Մոդելները պետք է առնվազն 16 տարեկան լինեն, մինչև 18 տարեկանը նրանք պետք է մեծահասակ ուղեկցորդ ունենան և չեն կարող ոգելից խմիչք օգտագործել:
Մայիսին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում օրենք է ընդունվել, ըստ որի արգելվում է աշխատանքի ընդունել 18,5-ից պակաս մարմնի զանգվածի ինդեքսով մոդելների: Հոկտեմբերից, գովազդը, որտեղ օգտագործված են խմբագրված լուսանկարներ, պետք է ուղեկցվեն համապատասխան նշումով: