6 սեպտեմբերի 2017 - 16:33 AMT
Դևիդ Գիլմորի համերգը կարող է ցուցադրվել երևանյան կինոթատրոններում

Միայն մեկ օր՝ սեպտեմբերի 13-ին, Pink Floyd-ի կիթառահար Դևվիդ Գիլմորի համերգը Պոմպեյում կցուցադրվի ամբողջ աշխարհի կինոթատրոններում, բայց ոչ Երևանում:

Երևանի կինոթատրոններում ցուցադրություն կազմակերպելու համար ստորագրահավաք է սկսվել: Բավարար քանակի դիմորդների դեպքում մենեջմենթը կբանակցի տեղի կինոթատրոնների հետ:

«Բաց չթողնենք անկրկնելի տաղանդին մեծ էկրան տեսնելու բացառիկ հնարավորությունը»,- կոչ են անում ստորագրահավաքը նախաձեռնողները:

Եթե ցանկանում եք միանալ ստորագրահավաքին, անցեք այս հղումով: