6 սեպտեմբերի 2017 - 17:31 AMT
Ինյեստան հերքել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ պայմանավորվածությունը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի հաստատել այն տեղեկությունը, որ ակումբի հետ պայմանագիրը երկարացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտնել էր, որ ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության են եկել:

Պատասխանելով այն հարցին, թե իրոք պայմանագիրը համաձայնեցվել է՝ 33-ամյա կիսապաշտպանը կարճ պատասխանել է. «Ոչ», գրում է Sports.ru-ն:

«Բարսելոնայի» հետ Ինյեստայի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2018-ի ամռանը: