Facebook-ի հավելվածում հանդիպումների համար ծառայություն է հայտնվել, որն աշխատում է Tinder-ի սկզբունքով:
Նոր գործառույթի օգնությամբ օգտատերերը կարող են «գնահատել» իրենց առաջարկված օգտատերերին և հայտնել պատրաստ են արդյոք հանդիպել նրանցից ոմանց հետ: Շփումը կսկսվի միայն այն դեպքում, եթե 2 օգտատեր համաձայնել է հանդիպել այդ գործառույթի միջոցով, գրում է Vc.ru-ն Motherboard-ի վրա հղումով:
Պարբերականը նշում է, որ ծառայությունը դեռևս առաջարկում է միայն ընկերների ցանկում ընդգրկված օգտատերերին: Սոցցանցի ներկայացուցիչները պարզաբանել են, որ փորձակում են գործառույթը, որը թույլ կտա սոցցանի ընկերներին հանդիպումներ կազմակերպել միմյանց հետ:
Թեստավորումը գործարկվել է Կանադայի և Նոր Զելանդիայի օգտատերերի սահմանափակ շրջանակի համար: