8 սեպտեմբերի 2017 - 12:22 AMT
«Գահերի խաղի» մոլեռանդ կրոնավորը կմարմնավորի Ֆրանցիսկոս պապին

Բրիտանացի դերասան Ջոնաթան Փրայսը, որը Նորին Ճնճղագերազանցության դերն է կատարել «Գահերի խաղը» սերիալում, կստանձնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերը Netflix-ի նախագծում:

Ստուդիան մտադիր է «Պապը» լիամետրաժ ֆիլմ նկարահնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու գործող առաջնորդի մասին: Նշվում է, որ Ֆրանցիսկոսի նախորդ Բենեդիկտոս XVI դերը նախատեսված է Էնթոնի Հոփքինսկի համար, գրում է Lenta.ru-ն Deadline-ի վրա հղումով:

«Գահերի խաղը» սերիալում Փրայսը կատարել է բարեպաշտ քահանայի դերը, որը դառնում է Յոթնյակ աստվածների հավատքի մոլեռանդ հետնորդների առաջնորդը: Նրա հետնորդները, որոնք իրենց ճնճղուկներ են անվանում, մեծ ազդեցություն են ստանում Թագավորական Հանգրվանում, որը Յոթ թագավորությունների մայրաքաղաքն է: Նորին Ճնճղագերազանցությունը քաղաքում խիստ բռնատիրություն է սահմանում՝ ազատությունից զրկելով այն ազնվականներին, որոնց կասկածում է մեղքեր գործելու մեջ:

«Գահերի խաղից» բացի Փրայսը նկարահանվել է նաև «Բրազիլիա» ֆիլմում և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի մասերից մեկում: