8 սեպտեմբերի 2017 - 13:19 AMT
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ԼՂ ականազերծման համար լրացուցիչ $1,5 մլն-ին

ԱՄՆ Կոնգրեսը սեպտեմբերի 7-ին հավանություն է տվել կոնգրեսական Դևիդ Վալադաոյի Արցախում ականազերծման համար լրացուցիչ 1,5 մլն դոլար հատկացնելու նախաձեռնությանը:

Հատկացումների վերաբերյալ վերջնական փաստաթուղթը քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին:

«Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով բնակչությունը մշտապես ականային պայթյունների վտանգի է բախվում»,-ասել է Վալադաոն:

Ըստ նրա, 2000 թվականից ի վեր the HALO Trust կազմակերպությունն արդեն ականազերծել է Ղարաբաղի տարածքի 90 տոկոսը: Մինչև 2020թ. գործընթացը կարելի է ավարտին հասցնել, սակայն դրա համար 8 մլն դոլար է հարկավոր:

2000-ից ի վեր ԱՄՆ-ն հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ականազերծման նպատակով: