9 սեպտեմբերի 2017 - 12:07 AMT
Մասկը հրապարակել է SpaceX սկաֆանդրի ամբողջական լուսանկարը

Գործարար Իլոն Մասկը հրապարակել է իր SpaceX ընկերության սկաֆանդրի առաջին տարբերակը ամբողջ հասակով:

Սկաֆանդրով մարդը պատկերված է Crew Dragon տիեզերանավի ֆոնին, որը նախատեսված է NASA աստղագնացներին Միջազգային տիեզերական կայան հասցնելու համար: Հանդերձանքը պետք է փրկի տիեզերագնացներին տիեզերանավի ապահերմետիկացման դեպքում, գրում է Engadget-ը:

Լուսանկարում կարելի է առաջին անգամ ուսումնասիրել սկաֆանդրի որոշ դետալների դիզայնը, այդ թվում կորպուսը, ձեռնոցներն ու բավականին թեթև ոտնամանները:

Սկաֆանդրի վրա SpaceX-ն աշխատել է NASA-ի հետ միասին:

Ավելի վաղ Մասկը ցուցադրել էր միայն սաղավարտն ու սկաֆանդրի վերին մասը: Ըստ SpaceX-ի, դա մակետ չէ, այլ աշխատանքային տարբերակ, որը ստուգվել է կրկնակի վակուումային ճնշման միջոցով: Նորույթի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ձեռներցը խոստացել է ներկայացնել առաջիկայում: