2 փետրվարի 2008 - 14:56 AMT
Հայաստանում եւ Ադրբեջանում կբացվեն Եվրահանձնաժողովի նոր ներկայացուցչություններ
Եվրահանձնաժողովը նոր դիվանագիտական առաքելություններ կբացի Հայաստանում եւ Ադրբեջանում` Հարավային Կովկասի երկրների հետ կապերը սերտացնելու նպատակով: Այդ մասին այսօր հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: Դիվանագիտական առաքելությունները կբացվեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների` հաջորդ շաբաթ նախատեսված այցի ընթացքում: Փետրվարի 4֊-6-֊ը Հարավային Կովկաս կայցելեն Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո֊-Վալդները, Եվրամիությունում նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրանք կայցելեն նաեւ Վրաստան:

«Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները ավելի սերտ են դառնում: Սա իմ երրորդ այցն է Հարավային Կովկաս, եւ ես մտադիր եմ քննարկել Գործողությունների ծրագրերի կենսագործման, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում «սառեցված» հակամարտությունները, ինչպես նաեւ միջազգային հարցեր»,֊ - ասել է Ֆերերո֊-Վալդները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: