Ղազախստան-Ուելս կանանց թիմերի միջև ֆուտբոլի 2019-ի Աշխարհի առաջնության ընտրական խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Ռուզաննա Պետրոսյանը Հայաստանից:
Նրան կօգնի հայաստանցի ևս 2 մրցավար՝ Հասմիկ Ղարիբյանն ու Լիանա Գրիգորյանը, ինչպես նաև Քրիստինա Յանուշկևիչը Ղազախստանից, գրում է Rusarminfo-ն:
Ղազախստան-Ուելս հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 17-ին «Աստանա Արենա» մարզադաշտում: