Ազդարարելով նոր iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X սմարթֆոնների թողարկումը՝ Apple ընկերությունը դադարեցրել է կարմիր գույնի iPhone 7 և 7 Plus-ի վաճառքը, որից ստացվող գումարը նախատեսված էր բարեգործության համար, գրում է Ferra.ru-ն:
iPhone 7 և iPhone 7 Plus (PRODUCT)RED Special Edition մոդելները ներկայացվել էին 2017-ի մարտին: Դրանք RED բարեգործական շարքի արտադրանք էին, որն Apple ընկերությունն ավանդաբար արտադրում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար:
Կարմիր գույնի iPhone 7-ն ու iPhone 7 Plus-ն ավանդաբար զգալիորեն ավելի թանկ արժեին սովորական տարբերակներից, քանի որ դրանց վաճառքից կուտակված գումարը փոխանցվում էր ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամին: