
Կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, Վերնիսաժի հարևանությամբ: Նախնական տվյալներով մեկ հոգի սպանվել է։ Երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Ա1+-ը։
Ըստ լրատվականի, ոստիկանությունը ժամանել է մոտավորապես 25 րոպե անց։ Նրանցից մի քանի րոպե անց նոր ժամանել է Շտապ օգնության մեքենան։ Ընդ որում, րոպեներ շարունակ մարդը, որին անցորդները կասկածում էին սպանված, ընկած էր ծառի տակ։ Անցորդները քայլում էին այդ մարդու մոտով լուսանկարում ամենամոտ կետից։
Կարդացեք նաև․ 3 տարի ու 4 սպանված․ Ինչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև