Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Իվանչուկին Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի առաջին պարտիայում։
Մինչ այդ Ֆեդոսեև-Սո, Ռապպորտ-Դինգ զույգերն ավարտել էին պայքարը ոչ ոքի արդյունքով։ Վաշիե-Լագրավ խաղը շարունակվում է, հայտնում է chess.am-ը։
Սեպտեմբերի 16-ին տեղի կունենան 1/4-րդ եզրափակչի 2-րդ պարտիաները։