Google-ի մասնագետները հայտարարել են Chrome բրաուզերի զարգացման հետագա ծրագրերի մասին՝ կայքերում տեսանյութերի ինքնաբերաբար միացող տեսանյութերն արգելափակելու մասով:
2018-ի հունվարից Google-ը մտադիր է վերջ տալ տեսանյութերի ինքնագործարկմանը և հնարավորություն տալ օգտատերերին ավելի շատ վերահսկել այդպիսի բովանդակությունը, գրում է Ferra.ru-ն:
Chrome 64 տարբերակում ինքնավերարտադրումը կթույլատրվի միայն այն դեպքեւմ, եթե բովանդակությունը չունի ձայն կամ եթե օգտատերը հետաքրքրություն չի ցուցաբերել դրա հանդեպ:
Վերոնշյալ տարբերակում նաև նոր գործառույթ կհայտնվի, որը թույլ կատ լիովին անջատել ձայնն առանձին կայքերի համար: