19 սեպտեմբերի 2017 - 10:05 AMT
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հանրապետության նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով, հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության նախագահի այլ երկկողմ հանդիպումներ: