6 փետրվարի 2008 - 15:09 AMT
Նախագահական ընտրությունները կարող են մոտեցնել Հայաստանին ժողովրդավարության եվրոպական չափանիշներին
Եվրամիությունը համոզված է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կլինեն ազնիվ եւ արդար եւ կանցնեն ավելի բարձր մակարդակով, քան 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նրա խոսքերով, ընտրությունները կարող են մոտեցնել Հայաստանին ժողովրդավարության եվրոպական չափանիշներին: «Ես կոչ եմ անում Հայաստանին աշխատել ԵՄ-ի հետ: Ինչ վերաբերում է Բաքվում արված իմ հայտարարությանը, թե Ադրբեջանը ժողովրդավարության չափանիշ է հանդիսանում, ապա դա այնքան էլ այդպես չէ: Ես ասել եմ, որ կցանկանայի, որ Ադրբեջանը լիներ այդպիսին: Դա հավասարապես վերաբերում է նաեւ Հայաստանին եւ Վրաստանին»,-նշել է ԵՄ հանձնակատարը:
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը գազի կարեւոր առաքիչ է Եվրոպայի համար, որին ռուսական գազն արդեն չի բավարարում: «Մենք մտադիր ենք դիվերսիֆիկացնել էներգակիրները եւ կախված չլինել Ռուսաստանից»,-ասել է Ֆերերո-Վալդները: