20 սեպտեմբերի 2017 - 13:31 AMT
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կարող է հանդիպել սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

«ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ ԳՎ շրջանակում կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե պատերազմ սկսվի: