6 փետրվարի 2008 - 15:25 AMT
Հայաստանը կդառնա առաջին պետությունը, որը կստանա ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռները
Հայաստանը կդառնա առաջին օտարերկրյա պետությունը, որը կստանա ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: 2008 թվականին երկու այդպիսի ինքնաթիռ կստանա Արմավիա ընկերությունը: Պայմանագիրը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքվել էր անցյալ տարվա սեպտեմբերին եւ նրա գումարը կազմում է շուրջ 50 մլն դոլար:

Sukhoi SuperJet-100 ինքնաթիռների ստեղծմամբ զբաղվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ընկերությունը: Դա Ռուսաստանի հիմնական նախագծերից մեկն է քաղաքացիական ավիաշինության ոլորտում:

Արդեն պատվիրված է 100 հատ Sukhoi SuperJet-100 ինքնաթիռ: Հիմնականում, պատվիրատուները ռուսական ընկերություններ են, այդ թվում նաեւ «Աէրոֆլոտը»: Սկզբում ՍՔԻ-ում մտադիր էին նոր ինքնաթիռը վաճառել հիմնականում արտերկրում, հաղորդում է Լենտա.ռու-ն: