Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան բնակավայրի մոտ, ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, որն ապօրինաբար հատել է ՀՀ պետական սահմանը:
Սահմանախախտների հայտնաբերման նոր համակարգի շնորհիվ, սահմանապահ ջոկատը րոպեների ընթացքում ձերբակալել է ոճրագործին՝ պարզվել է, որ նա Թուրքիայի քաղաքացի է, 1972թ. ծնված, հայտնում է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:
Ըստ ձերբակալվածի, նա հովիվ է և ապրում է Թուրքիայի Իգդիրի շրջանի Արալիկի Գեդակլի բնակավայրում: Պետական սահմանը նա հատել է ստիպված՝ որոնելով իր հոտի խոշոր եղջերավորներին:
Իրավասու մարմինները ստուգում են սահմանախախտի վարկածը՝ իրավախախտման բոլոր հանգամանքները կպարզվեն: