Սեպտեմբերի 29-ին Թբիլիսիի Դինամո Արենա մարզադաշտում տեղի կունենա բարեգործականա ֆուտբոլային հանդիպում համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կփոխանցվի Բորժոմի կիրճի անտառային ծածկույթի վերականգնմանը, որը տուժել է հրդեհներից: Այդ մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին:
Առաջիկա խաղում World XI թիմը կխաղա տան տերերի GFF-X թիմի հետ:
Առաջիկա խաղին կմասանկցեն Ֆրանչեսկո Տոտտին, Ռիվալդոն, Դիդան, Պաոլոի Մալդինին, Անդրեյ Շևչենկոն, Խավյեր Ձանետտին, Զվոնիմիր Բոբան, Լուկա Տոնին, Էռնան Կրեսպոն, Սեբաստյանո Ռոսսին, Կառլես Պույոկը, Էնրիկոն, Պյետրո Վերխովոդը և այլոք: Թիմերից մեկի մարզիչը կլինի հայտնի գերմանացի մարզիչ Օտտո Ռեհագելը: Մուջիրին չի բացառել, որ խաղին կմասնակցեն նաև այլ հայտնի ֆուտբոլիստներ, գրում է ՏԱՍՍ-ը:
Օգոստոսի 20-ին մեծ հրդեհ էր բռնկվել Բորժոմի կիրճի անտառածածկ տարածքում, որից տուժել է մոտ 100 հա տարածք: