6 փետրվարի 2008 - 17:48 AMT
Ռուսաստանը հանդիսանում է հիմնական արտասահմանյան ներդրողը եւ առաջատար արտաքին տնտեսական գործընկերը
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին ներդրողը, չորեքշաբթի Երեւանում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը Հայաստանի կառավարության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսին: «Ռուսական ներդրումների կուտակած ծավալը` $1 միլիարդի չափով, հանդիսանում է փոխգործակցությունը զարգացնելու մեր մտադրությունների լուրջ փաստարկ»,- ասել է նա: Ընդ որում, Զուբկովն ընդգծել է, որ համատեղ ներդրումային նախագծերը բավական հաջող են իրականացվում: «Այդ ծրագրերը զարգանալով նոր բնագավառներ են ներառում, այդ թվում եւ ատոմային էներգետիկան, ալմաստների եւ ադամանդների արտադրությունը, հեռահաղորդակցության բնագավառը»,- ասել է նա:

Վիկտոր Զուբկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերոջ կարգավիճակը: «Վերջին երկու տարիներին երկկողմանի ապրանքշարջանառության աճը անցել է 60 տոկոսը. դա շատ լավ ցուցանիշ է»,- ասել է նա: Զուբկովի խոսքերով, «մենք շուտով կանցնենք $1 միլիարդը»:

Իր հերթին, Սերժ Սարգսյանը, հաստատելով ռուսական կառավարության ղեկավարի խոսքերը, նշել է, որ այդ մակարդակի կարելի է հասնել մոտ ժամանակներում, քանի որ «ներուժը շատ ավելի մեծ է», հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: