23 սեպտեմբերի 2017 - 11:52 AMT
«Շիրակ -2017» ավտոարշավը՝ սեպտեմբերի 30-ին

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Շիրակի մարզում տեղի է ունենալու «Շիրակ -2017» ավտոարշավը:

Արշավը մեկնարկելու է Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու մոտակայքից, որից հետո ավտոարշավորդներն ամենագնաց մեքենաներով կայցելեն Ամասիայի ձոր, Սեպասարի և Ցողամարգի «Կիկլոպյան ամրոցներ» և այլ գեղատեսիլ վայրեր՝ երթուղին ավարտելով Թռչկանի ջրվեժում:

Երթուղին անցնելու է հիմնականում արտաճանապարհային տարածքներով: Միջոցառումը փակ է մասնակցության համար:

Մեկնարկը՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին, Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու շրջակայքից