Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխարհի գավաթի եզրափակչի երկրորդ պարտիան։ Լևոն Արոնյանը խաղում էր սևերով։ Չնայած, որ խաղի ընթացքում կար հաղթելու հնարավորություն, այնուամենայնիվ 75-րդ քայլում այն ավարտվեց ոչ ոքի։
Ըստ մրցաշարի կանոնակարգի, եզրափակչում խաղացվում է 4 հիմնական պարտիա։ Եթե այդ խաղերը հաղթողին չորոշեն, կխաղացվի թայ-բրեյք, հայտնում է chess.am-ը։
Սեպտեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 15։00-ին կանցկացվի աշխարհի գավաթի եզրափակչի 3-րդ խաղը։