27 սեպտեմբերի 2017 - 11:17 AMT
Սննդի արդյունաբերությանը նվիրված ձմեռային դպրոց՝ Եվրոպայում. Հայտերն ընդունվում են

EIT սննդի արդյունաբերությանը նվիրված ձմեռային դպրոցին մասնակցելու համար հայտերի ընդունումը մեկնարկել է և բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը:

Ձմեռային դպրոցներ կկազմակերպվեն Գերմանիայի Մյունխեն քաղաքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը, ՄԲ Քեմբրիջի համալսարանում՝ դեկտեմբերի 4-ից 8-ը, և դեկտեմբերի 11-ին՝ առցանց:

Ձմեռային դպրոցի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից 30 մասնակից կփորձի հաղթահարել սննդի արդյունաբերության ոլորտի այն խնդիրները, որոնց մոտ ապագայում բախվելու է Եվրոպան: Երկշաբաթյա դասընթացի ընթացքում մասնակիցները բաժանվելու են տարբեր խմբերի՝ փորձելով վեր հանել խնդիրներն ու լուծումներ առաջարկել:

Դիմել կարող են ինչպես ուսանողները, այդպես էլ բակալավրի ու մագիստրոսի աստիճան ունեցողները: Տարիքային սահմանափակումը՝ 18+:

Մանրամասների համար՝ այստեղ: