29 սեպտեմբերի 2017 - 10:55 AMT
15-ամյա Լիանա Գյուրջյանը 3 ոսկի կբերի ծանրամարտի պատանեկան ԵԱ-ից

Կոսովոյի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում սեպտեմբերի 28-ին պայքարի մեջ են մտել Հայաստանի աղջիկները:

15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից: Նա մեկ օրում երեք ոսկե մեդալ նվաճեց, երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժությունում՝ 78 կգ և հրումում՝ 105 կգ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: