2 հոկտեմբերի 2017 - 12:07 AMT
Կրակոցներ Լաս Վեգասի փառատոնում. Կան զոհեր և վիրավորներ

Ամերիկյան Լաս Վեգասում կրակոցներ են հնչել, անհայտ անձը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկում՝ Mandalay Bay-ում: «Մենք ստուգում ենք հաղորդագրությունը Mandalay Bay Casino-ի մոտակայքում կրակոցների մասին: Խնդրում ենք բոլորին շրջանցել քաղաքի այդ հատվածը»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Twitter-ում ոստիկանությունը:

Ըստ Hollywood Reporter-ի, առնվազն 20 մարդ է տուժել: Միևնույն ժամանակ Reuters-ը հայտնում է 2 զոհի և 24 վիրավորի մասին: Ոստիկանությունը հայտարարել է, որ չեզոքացրել է հրաձիգին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Տղամարդը, ենթադրաբար, կրակել է Mandalay Bay Hotel համալիրի պատշգամբից: Նա թիրախավորել է քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին:

Կրակոցների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև քաղաքի այլ մասերից, սակայն չեն հաստատվել: Ոստիկանությունը փակել է մոտակա ճանապարհները, քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: