2 հոկտեմբերի 2017 - 12:45 AMT
Աստրախանի կենտրոնում պուրակը կոչվել է Արմենիա

Աստրախանի կենտրոնում գտնվող պուրակը, որտեղ մինչև 1930-ականները կանգուն էր հայկական եկեղեցին, պաշտոնապես կկոչվի «Արմենիա»: Համապատասխան որոշումը կայացվել է Աստրախանի քաղաքային իշխանությունների նիստում, հայտնում է Rusarminfo-ն:

Պուրակի հետևում, Սովետսկայա և Կալինինի փողոցների խաչմերուկը բնակչության շրջանում վաղուց էին Արմենիա անվանում, իսկ 2008-ին պուրակի տարածքում խաչքար կանգնեցվեց:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-ի մայիսին պուրակում 2 խաչքար է տեղադրվել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակի, ինչպես նաև հայ և ռուս ժողովրդների բարեկամության պատվին: