Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Ղազախստանում մասնակցել է Բոլատ Տուլիխանովի մրցաշարին:
75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 85 կգ Սարգիս Քոչարյանին չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի: