2 հոկտեմբերի 2017 - 17:05 AMT
Զիդան. Ռոնալդուի փոխանցումն Իսկոյին ֆենոմենալ էր

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իսպանական Պրիմերայի 7-րդ փուլում «Էսպանյոլի» (2:0) հետ խաղից հետո ներկայացրել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուիմարզավիճակը: Պորտուգալացին կատալոնական ակումբի հետ հանդիպմանը եղել է մեկնարկային կազմում և արդյունավետ փոխանցում է կատարել:

«Ռոնալդուն հոգնած չէր, ուղղակի շատ խաղ է բաց թողել: Նա շատ հիասթափված է, որ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, սակայն այդպիսին է ֆուտբոլը: Նրա փոխանցումն Իսկային ֆենոմենալ էր»,-ասել է Զիդանը, հայտնում է championat.com-ը AS-ի վրա հղումով:

Հաղթելով «Էսպանյոլին»՝ «Ռեալը» հետ է մնում «Բարսելոնայից» 7 միավորով: