Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Այդ մասին գրում է Yerkir.am-՝ը ոստիկանությունը հղումով:
«Ինքնաձիգով քաղաքացին վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,- ասել են կառույցից:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Ըստ Shamshyan.com-ի, անձն ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Կալանավորին հսկող` ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի: Նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։