Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դաննի Բլինդը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ խաղաշրջանում մի խումբ անփոխարինելի խաղացողներ ունի: Նրանց թվում Բլինդը նշել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը:
Մանկունիանցիների կազմում է հանդես գալիս Դաննի որդոին՝ ունիվերսալ պաշտպան Դեյլի Բլինդը:
«Մոուրինյոն 6 ֆուտբոլսիտ ունի, որոնք կազմում են ՄՅՈւ կորիզը: Նրանք են՝ Դավիթ Խեան, Անտոնիո Վալենսիան, Նեմանյա Մատիչը, Փոլ Պոգբան, Հենրիխ Մխիթարյանն ու Ռոմելու Լուկակուն: Մոուրինյոյի համար սա է թիմի առանցքը: Վալենսիան նաև թիմի ավագն է: Այս ընտրյալների վեցյակի շուրջ նա կարող է փոխել մյուս խաղացողներին»,-ասել է Բլինդը ZiggoSport-ին տված հարցազրույցում, գրում է Manutd.one-ը:
Բլինդը վստահ է, որ թիմի գրոհող գործողությունների հաջողությունը շատ անգամ կախված է նաև հայ կիսապաշտպան Մխիթարյանի խաղից: «Բոլորը խոսում են շատ գոլեր խփող Լուկակուի մասին, բայց հարձակվողին հարկավոր են գոլային փոխանցումներ կատարողներ»,-ասել է նա:
«Մխիթարյանը շատ կարևոր է «Յունայթեդի» համար: Նա պահպանում է խաղի տեմպը, նա կարող է վտանգավոր պահ ստեղծել տուգանային հրապարկում մեկ շարժումով, նա հիանալի է «կարդում խաղը» մրցակցի դարպասների մոտ ցանկացած իրավիճակում»,-ասել է Բլինդը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ է սկսել խաղաշրջանը Անգլիայի Պրեմիեր լիգայում:ԱՊԼ նոր խաղաշրջանի 5 մեկնարկային հանդիպման արդյունքում 28-ամյա հայ ֆուտբոլիստը 6 միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» համակարգով (1 գոլ և 5 արդյունավետ փոխամնցում): Ընդ որում նախորդ ամբողջ խաղաշրջանի ընթացքում էր Մխիթարյանը 5 միավոր վաստակել (4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում) 24 խաղում: