11 փետրվարի 2008 - 14:05 AMT
Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանին հարկավոր է կախաղան հանել հիջաբ կրելու արգելքը հանելու համար
Թուրքիայի խորհրդարանը շաբաթ օրը ընդունել է երկրի սահմանադրության ուղղումները, որոնք չեղյալ են համարում համալսարաններում հիջաբ կրելու արգելքը: Իրենց հերթին աշխարհիկ պետության կողմնակիցները` առաջին հերթին համալսարանների եւ բանակի ներկայացուցիչներն ասում են, որ արգելքի հանումը կնպաստի կրոնի սաստիկ թափանցմանը կյանք: Թուրքական համալսարանների ուսանողուհիներին արգելեցին հիջաբ կրել 1997թ., այն բանից հետո, երբ զինվորականների ջանքերով, որոնք աշխարհիկ Թուրքիայի գլխավոր կողմնակիցներն ու պաշտպաններն են համարվում, տապալվեց այն կառավարությունը, որին բանակը չափազանց իսլամիստական էր համարում, հաղորդում է BBC-ին:

Մինչդեռ, Իզմիր քաղաքում տեղի է ունեցել 10-հազարանոց ցույց Սահմանադրության փոփոխման դեմ: Ցույցը կայացել է «Աշխարհիկ հանրապետությունը հիջաբի դեմ» կարգախոսով:

Նշենք,. որ 1960թ. Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը փորձեց փոխել Քեմալ Աթաթուրքի Սահմանադրությունը, պաշտոնանկ արվեց եւ գնդակահարվեց զինվորականների կողմից: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը հիջաբի մասին օրենք ընդունելուց հետո, հայտարարել է թե Ռեջեփ Էրդողանին «հարկավոր է կախաղան հանել» Սահմանադրությունը խախտելու համար: